Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինա ռազմական ուժեր չեն ուղարկելու։
«Նախագահն ու վարչապետը քանիցս ընդգծել են, որ պատերազմին մասնակցելու նպատակով ռազմական ուժեր չենք ուղարկելու Ուկրաինա։ Խոսք կարող է գնալ միայն խաղաղապահների մասին, որպեսզի անվտանգությունն ապահովվի ու լարվածությունը նվազեցվի»,- ասել է նախարարը։
Ըստ նախարարի՝ փոխարենը, կարող են լինել խաղաղապահ զորքեր, անվտանգության ուժեր կամ ուժեր՝ լարվածությունը թուլացնելու համար, որոնք բոլորն արդեն օգտագործվել են որպես մոդել ֆրանսիական զինված ուժերի կողմից:
«Օրինակ՝ Սառը պատերազմի ամենաթեժ պահին Արևմտյան Բեռլինում ֆրանսիական բանակի առկայությունը, ինչպես նաև մանդատները, որոնք կարող են լինել ՄԱԿ-ի հովանու ներքո: Սակայն այս մասին դեռ վաղ է խոսել, մենք դեռ չենք հասել այդ փուլին»,- ընդգծել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։