Starbucks-ը ապրանքանիշ է գրանցել Ռուսաստանում, հայտնում է Роспатент-ի տվյալների բազան։
Այս ապրանքանիշի ներքո ընկերությունը կարող է երկրում արտադրել տարբեր տեսակի սուրճ, թեթև նախուտեստներ, մաստակ, վաֆլի և այլ ապրանքներ։
Starbucks-ը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում և փակել իր սրճարանները 2022 թվականի մարտին։
Բիզնեսի նոր սեփականատերեր էին դարձել Տիմուր Յունուսովը (Տիմատի), Անտոն Պինսկին և «Sindika»՝ Starbucks-ի փոխարեն բացելով Stars Coffee սրճարանների ցանցը։