Միջազգային

Ըստ Մերցի՝ ԱՄՆ-ը միտումնավոր է հրահրել Զելենսկու հետ բախումը

Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև վիճաբանությունը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ կարող է միտումնավոր հրահրված լինել ամերիկյան կողմից:

Նման կարծիք է հայտնել Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, գրում է Bild-ը։ 

«Իմ կարծիքով, Օվալաձև աշխատասենյակում այս հանդիպմանը ոչ թե ինքնաբուխ արձագանք է եղել Զելենսկու խոսքերին, այլ ակնհայտորեն հրահրված հարձակում։ Ինձ մի փոքր զարմացրեց զրույցի տոնը՝ դա ոչ մի օգուտ չբերեց»,- ասել է Մերցը։

Նա համոզմունք է հայտնել, որ հռետորաբանությունը, որը տեղի է ունեցել Զելենսկու հետ հանդիպմանը, տեղավորվում է ԱՄՆ նոր վարչակազմի ընդհանուր վարքագծի մեջ:

«Այն, ինչ մենք հենց նոր տեսանք Վաշինգտոնում, որոշակի շարունակություն ունի վերջին մի քանի շաբաթների իրադարձությունների շղթայում, ներառյալ անվտանգության համաժողովին Մյունխենում ամերիկյան պատվիրակության հայտնվելը», - հավելել է Մերցը: