Բաքուն Հայաստանին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
«Առաջարկելով բարդ երթուղիներ, որոնք դժվար է գործնականում իրականացնել, Հայաստանը փորձում է շեղել ուշադրությունը գործընթացից և իր պարտավորություններից: Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանի նոր իրողություններին»,- ասել է Հաջիզադեն։