Միջազգային

Պուտինը միջուկային գործարքի հարցով միջնորդ կդառնա ԱՄՆ-ի և Իրանի միջև

Մոսկվան համաձայնել է հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Հաղորդվում է, որ Դոնալդ Թրամփը այս մասին խոսել է Վլադիմիր Պուտինին հետ հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Bloomberg-ը:

Թեման շարունակել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները Էր Ռիադում կայացած հանդիպմանը։ 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվան աջակցում է բանակցային ձևաչափին և պատրաստ է աջակցել կարգավորմանը:

Իր հերթին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդության առաջարկը բնական դիվանագիտական քայլ է: