ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման բոլոր ջանքերը։
«Մոսկվան ողջունում է Թրամփի հայտարարությունները Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության վերաբերյալ»,- ասել է նա։ Միաժամանակ Պեսկովն ասել է. «Մոսկվան հիշում է, որ Թրամփի կառավարման առաջին ժամկետում հակառուսական պատժամիջոցներ են սահմանվել և զենք է մատակարարվել Ուկրաինային»:
Ըստ Պեսկովի, Կրեմլը չի լսել պաշտոնական հայտարարություններ «ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մասամբ հանելու հնարավորության մասին». «Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները պետք է ազատել պատժամիջոցների բացասական ազդեցությունից»,- ասել է նա։