Միջազգային

«Թրամփի և Զելենսկու բանակցությունների դուռը բաց է». Վենս

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունների վերսկսման դուռը բաց է մնում, եթե Ուկրաինայի նախագահը պատրաստ է լրջորեն խոսել խաղաղության մասին․ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Նախագահ Թրամփը հստակ և հետևողականորեն հայտարարել է դրա մասին։ Իհարկե, դուռը բաց է այնքան ժամանակ, քանի դեռ Զելենսկին պատրաստ է լրջորեն խոսել խաղաղության մասին։ Չի կարելի գալ Օվալաձև աշխատասենյակ կամ որևէ այլ տեղ և հրաժարվել նույնիսկ քննարկել խաղաղ գործարքի մանրամասները»,-ասել է նա։ 

«Երբ նրանք ցանկանան խոսել խաղաղության մասին, ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը կլինի առաջինը, ով կվերցնի հեռախոսը»,- հավելել է Վենսը: