ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ խաղաղության հաստատումից հետո Եվրոպան կշարունակի զինել Ուկրաինային։
«ՄԹ-ն հանդես է գալիս իր զորքերն Ուկրաինա ուղարկելու օգտին՝ խաղաղության հաստատումից հետո։ ԱՄՆ-ն կենսական նշանակություն ունի Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է նա։
Սթարմերի հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա նման է մանկապիղծ-կլեպտոմանին բուժելուց ու պատժելուց հետո մանկապարտեզում որպես հաշվապահ աշխատանքի տեղավորելուն»,- նշել է նա: