Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ հակամարտությունը շուտ չի ավարտվի, ամենավատ հայտարարությունն է, որը նա կարող էր անել, սոցցանցում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զելենսկիի հայտարարությունը, թե պատերազմի ավարտը շատ հեռու է, ամենավատն է, որ նա կարող էր անել։ ԱՄՆ-ն չի համակերպվելու դրա հետ։
Այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Եվրոպան էլ ուղղակի հայտարարում է, որ չի կարողանա գլուխ հանել առանց ԱՄՆ-ի։ Սա ՌԴ-ի դեմ ուժի ցուցադրության լավագույն տարբերակը չէ։ Ի՞նչ են մտածում, ընդհանրապես»,- գրել է Թրամփը։