Ադրբեջանի առողջապահության նախարարության դատահոգեբուժական փորձաքննության կենտրոնում խախտումներ են հայտնաբերվել, որի վերաբերյալ դիմում է ուղարկվել համապատասխան մարմիններին. գրում է Report-ը՝ հղում անելով օմբուդսմենի գրասենյակին:
Ուսումնասիրել են կալանավորների և մեղադրյալների պահման պայմանները, ինչպես նաև դատահոգեբուժական փորձաքննություն անցնող անձանց իրավունքների պահպանման վիճակը:
Ստուգման ընթացքում զննվել են ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքները, վարչական տարածքները, ինչպես նաև ոստիկանության և ուղեկցող ծառայության սենյակները: Մասնագետները գաղտնի զրույցներ են ունեցել հիվանդների հետ, ստուգել են սննդի որակը, զբոսանքի կազմակերպման և փոխանցումների ստացման պայմանները: