Միջազգային

Գերմանիայում ամենագնացը մխրճվել է ամբոխի մեջ. կա երկու զոհ

Գերմանական Մանհայմում ամենագնացը մխրճվել է ամբոխի մեջ, գրում է տեղական Mannheim 24 պարբերականը: ԶԼՄ-ների տվյալներով՝ մեքենան ընթացել է մեծ արագությամբ և մխրճվել ամբոխի մեջ քաղաքի կենտրոնում՝ Galeria Kaufhof առևտրի կենտրոնի մոտ։ 

Գերմանական աղբյուրները հայտնում են երկու զոհի և 25 վիրավորի մասին: Դեռ հայտնի չէ վարորդը միտումնավոր է այն իրականացրել, թե խոսքը դժբախտ պատահարի մասին է։