Միջազգային

Մեծապես ապավինում ենք ԱՄՆ-ի աջակցությանը

Խաղաղության ճանապարհին մեծապես ապավինում ենք ԱՄՆ-ի աջակցությանը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

«Մեզ իրական խաղաղություն է պետք, որքան հնարավոր է շուտ։ Աշխատում ենք ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ։ Ուկրաինացիները դա շատ են ցանկանում, որովհետև պատերազմը կործանում է մեր քաղաքներն ու գյուղերը, մենք կորցնում ենք մեր ժողովրդին: Մենք պետք է դադարեցնենք պատերազմը և ապահովենք անվտանգություն»,- ասել է Զելենսկին: