Միջազգային

Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման տարբերակ չի քննարկվել

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Զելենսկին պետք է ավելի շատ ցույց տա, որ գնահատում է Վաշինգտոնի աջակցությունը Կիևին։ ԱՄՆ-ն ցանկանում է կրակի դադարեցում, այլ ոչ թե պատերազմի շարունակում տարիներով»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման տարբերակ դեռ չի քննարկվել։ Նա հավելել է, որ Ռուսաստանը և Ուկրաինայի ժողովուրդը խաղաղ լուծում են ուզում։ 

«Յուրաքանչյուր ոք, ով հանդես կգա Ուկրաինայում խաղաղության դեմ, երկար չի դիմակայի»,- ասել է Թրամփը: