Միջազգային

Իրանի փոխնախագահը հրաժարական է ներկայացրել

Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է ներկայացնում.

«Հուսով եմ, որ իմ հրաժարականով կվերացվեն ժողովրդի կամքին և կառավարության հաջողությանը խոչընդոտելու պատրվակները»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

«Վերջին 40 տարիների ընթացքում ես կրել եմ բազմաթիվ վիրավորանքներ և զրպարտություններ՝ ազգային շահերը առաջ մղելու համար իմ համեստ դերակատարման համար՝ սկսած պարտադրված պատերազմի ավարտից մինչև միջուկային խնդրի կարգավորում: Ինձ հետապնդել է նաև ստերի և աղավաղումների հոսք՝ երաշխավորելու համար, որ երկրի շահերը չտուժեն»,- գրել է նա՝ հավելելով,- «Երեկ ես հանդիպման գնացի դատական իշխանության հարգարժան ղեկավարի հրավերով: Այդ հանդիպման ընթացքում նա պատմեց երկրում տիրող իրավիճակի մասին և առաջարկեց վերադառնալ համալսարան՝ կառավարության վրա հետագա ճնշումը կանխելու համար: Ես անմիջապես համաձայնեցի»: