Միջազգային

Թրամփը կքննարկի Ուկրաինային Բայդենի հաստատած օգնությունը չեղարկելու հարցը. NYT

Թրամփը կքննարկի Ուկրաինային Բայդենի հաստատած օգնությունը չեղարկելու հարցը. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպում կունենա ազգային անվտանգության հարցերով իր գլխավոր օգնականների, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ: 

Ինչպես գրում է The New York Times,-ը, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել և, հնարավոր է, միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հետ կապված քաղաքականության մի շարք տարբերակների ուղղությամբ:

«Դրանք ներառում են Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության կասեցումը կամ չեղարկումը, ներառյալ զինամթերքի և սարքավորումների վերջին մատակարարումները, որոնք հաստատվել և վճարվել են նախագահ Ջո Բայդենի օրոք», - գրում է պարբերականը:

Ինչպես հիշեցնում է NYT-ը, Զելենսկին Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ աջակցության ժեստեր է ստացել 18 առաջնորդների կողմից։

«Այնուամենայնիվ, համերաշխության այս դրսևորման հետևում թաքնված էր այն խոստովանությունը, որ Միացյալ Նահանգներից աջակցության պահպանումը մնում է կարևոր», -  ընդգծում է պարբերականը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական