Միջազգային

Մենք պատրաստ ենք ստորագրել. Զելենսկի

Լոնդոնից մեկնելուց առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել է BBC-ի թղթակցին, որտեղ հայտարարել է, որ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրել։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական կողմը նախկինի պես պատրաստ է ստորագրել այն։

«Մենք կառուցողական ենք տրամադրված, եթե համաձայնել ենք ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիրը, ապա մենք պատրաստ ենք ստորագրել այն: Փաստաթուղթը կստորագրվի, երբ կողմերը պատրաստ լինեն»,- ասել Է Ուկրաինայի նախագահը։