Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լոնդոնում կայացած գագաթնաժողովը բնութագրել է որպես «լավ և անկեղծ քննարկում»: Նա նշել է, որ առաջնորդները քննարկել են Կիևին համապարփակ անվտանգային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը, ներառյալ Ուկրաինային ուժեղ դիրքերով և «ամրապնդման ու պաշտպանության» միջոցներով ապահովելը:
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ դա վերաբերում է ինչպես Ուկրաինայի տնտեսական գոյատևմանը, այնպես էլ ռազմական կայունությանը: «Մենք պետք է ուժեղացնենք պաշտպանությունը... պետք է մեծ քայլ առաջ կատարենք», - ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է Եվրամիության կողմից հստակ ծրագիր և համաեվրոպական մոտեցում: «Հիմա չափազանց կարևոր է ավելացնել անվտանգության ծախսերը և պատրաստվել վատագույնին», - ընդգծել է նա:
Լոնդոնից Լայենը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով. «Մենք պատրաստ ենք Ձեզ հետ միասին պաշտպանել ժողովրդավարությունը, պաշտպանել օրենքի գերակայության սկզբունքը, որի համաձայն չի կարելի ներխուժել հարևանի տարածք կամ ուժով փոխել սահմանները»: «Մեր ընդհանուր շահերից է բխում կանխել ապագա պատերազմները», - հավելել է նա: