Միջազգային

Կրակոցներ մերձմոսկովյան Միտիշչիի «Красный кит» առևտրի կենտրոնում

Մերձմոսկովյան Միտիշչիի «Красный кит» առևտրի կենտրոնում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 3 հոգի վիրավորվել է, հայտնում է Tass գործակալությունը։

Նշվում է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հանցագործին, առևտրի կենտրոնի բոլոր այցելուները տարհանվել են։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։