Բադրա Գունբան հաղթել է արտահերթ նախագական ընտրությունների երկրորդ փուլում և ընտրվել Աբխազիայի նախագահ՝ ստանալով ձայների 54,73%-ը։
Այդ մասին հայտնել է Աբխազիայի ԿԸՀ-ն՝ հրապարակելով նախնական արդյունքները։
Մյուս թեկնածուն՝ Ադգուր Արձինբան, ստացել է ձայների 41,5%-ը։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70 տոկոս։ Քվեարկել է Աբխազիայի 100 412 քաղաքացի։ Նրանցից բոլորին դեմ են քվեարկել 2065-ը։