ԱՄՆ-ի նոր իշխանություններն աշխարհում փոխում են քաղաքական կոնֆիգուրացիաները։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են բարելավել հարաբերությունները, սակայն Վաշինգտոնում նախորդ վարչակազմի գործողությունների պատճառով ճանապարհը երկար կլինի։ ԱՄՆ վարչակազմի արտաքին քաղաքական նոր կոնֆիգուրացիաները մեծապես համընկնում են Ռուսաստանի հետ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը կարող է արագացվել, եթե երկու երկրների նախագահները քաղաքական կամք ունենան։
«Այժմ անհրաժեշտ է ուրվագծել Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հնարավոր ոլորտների շրջանակը, սակայն արագ արդյունքներ սպասել պետք չէ», ասել է Պեսկովը։