Միջազգային

Աբխազիայի նախագահի թեկնածու Գունբան հայտարարել է իր հաղթանակի մասին

Աբխազիայի նախագահի թեկնածու Բադրա Գունբան հայտարարել է իր հաղթանակի մասին հանրապետությունում կայացած քվեարկության երկրորդ փուլից հետո։

Tass-ի հաղորդմամբ՝ այս հայտարարությունը նա արել է շտաբի կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Բոլորդ գիտեք նախնական արդյունքները, այս արդյունքը պայմանավորված է մեր երկրի քաղաքացիների՝ մեր թիմի հանդեպ ցուցաբերած վստահությամբ, և ամենակարևորը՝ սա մեր ժողովրդի քվեարկության արդյունքն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Աբխազիայում նախօրեին անցկացվեց արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլ անցած թեկնածուներն էին Բադրա Գունբան և Ադգուր Արձինբան։