Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իր երկիրն այլևս ոչ մի աջակցություն չի ցուցաբերի Ուկրաինային՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ ռազմական։
««Խաղաղություն՝ ուժի միջոցով» ռազմավարությունը պատրանք է: Ուկրաինան երբեք այնքան ուժեղ չի լինի ռազմական ուժի դիրքերից բանակցելու համար: Մենք չենք ցանկանում այս հակամարտությունն ավելի բորբոքել»,- ասել է Ֆիցոն:
Նա առաջարկել է, որ մարտի 6-ին կայանալիք ԵՄ առաջնորդների հաջորդ գագաթնաժողովն օրակարգում ներառի զինադադարի անհրաժեշտությունը՝ անկախ նրանից, թե վերջնական խաղաղության համաձայնագիր ձեռք կբերվի, թե ոչ։
«Եթե Եվրախորհուրդն անտեսի համապարփակ պատերազմի դեմ հնչող ձայները, կարող է անհնարին լինել Ուկրաինայի հարցում ընդհանուր դիրքորոշման հասնելը»,- զգուշացրել է Ֆիցոն՝ ակնարկելով, որ Սլովակիան կարող է եվրոպական մակարդակով արգելափակել ապագա որոշումները։