Միջազգային

Լավրովը Ֆիդանին տեղեկացրել է «Թուրքական հոսք»-ի հարձակուման փորձի մասին

Մարտի 1-ին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Լավրովը թուրք գործընկերոջը հայտնել է, որ Ուկրաինան փորձել է հարձակվել «Թուրքական հոսք» գազատարի վրա գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանի վրա՝ օգտագործելով երեք ԱԹՍ: Բոլորը չեզոքացվել են ՌԴ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերով։

ՌԴ նախարարը խնդրել է Ֆիդանին օգտագործել Անկարայի առկա հնարավորությունները՝ «Կիևի վարչակարգի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակումները կանխելու համար, որոնք առաջին անգամը չէ, որ ձեռնարկվում են»:

Հաքան Ֆիդանը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։

Փետրվարի 24-ին Անկարայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում նախարարները հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև հետագա համակարգված աշխատանքի կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման։