Աբխազիայում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, ընտրատեղամասերը բացվել են։
Ընտրողներին հասանելի է Աբխազիայի 152 ընտրատեղամաս, ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներն են Բադրա Գունբան և Ադգուր Արձինբան։