Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի կիրակի Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպմանը։ Նա հանդիպմանը մտադիր է հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ ևս մեկ անգամ ընդունելու հակամարտության կարգավորման բանակցությունները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրը պարզաբանել է, որ Ֆիդանը ծրագրում է մասնակցել հանդիպմանը։ Ակնկալվում է, որ նախարարն իր գործընկերներին կպատմի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի ունեցած ներդրման մասին, ինչպես նաև «կընդգծի Անկարայի ջանքերը՝ հակամարտությունն արդար և երկարատև խաղաղությամբ վերջ տալու համար»։
«Նախարարը կընդգծի, որ Թուրքիան, որը հյուրընկալել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի մարտին բանակցությունները, պատրաստ է միջնորդի դեր ստանձնել առաջիկա ժամանակահատվածում», - ասել է աղբյուրը։
Միևնույն ժամանակ, Ֆիդանը կհայտարարի նաև Անկարայի աջակցության մասին «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։