Միջազգային

Լավրովը Սիյարտոյին պարզաբանումներ է ներկայացրել

Հունգարական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցել Ռուաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Պետեր Սիյարտոյի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հունգարացի նախարարին հետաքրքրել է «Թուրքական հոսք»-ի ենթակառուցվածքին հասցված հարվածը։ Լավրովը տվել է անհրաժեշտ պարզաբանումներ։

Սիյարտոն նշել է, որ «Թուրքական հոսք» գազատարի վրա Ուկրաինայի հարձակումը Հունգարիան դիտարկում է որպես ոտնձգություն իր ինքնիշխանության դեմ։