Միջազգային

Թրամփը գնահատել է Գազայի հատվածի բանակցությունների ընթացքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում բանակցությունները «բավականին լավ» է գնահատել՝ պատասխանելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի (ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) զինյալների միջև հրադադարի ապագայի մասին հարցին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Այն բաղկացած է երեք փուլից և արդեն հանգեցրել է Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդների փոխանակմանը` իսրայելական բանտերում պահվող մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց: Թրամփին հարցրել են՝ կիրականացվի՞ արդյոք հրադադարի երկրորդ փուլը։

«Տեսնենք՝ ինչ կլինի։ Ոչ ոք իրականում չգիտի, բայց կտեսնենք, թե ինչ կլինի,- ասել է ԱՄՆ նախագահը։ Մենք բավականին լավ բանակցություններ ենք վարում»: