Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ կապված Բաքվում պահվող հայ ռազմագերիներին վերաբերվող հրապարակումներին և շինծու դատավարական գործընթացներին։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանը պետք է ողջունի այս գործընթացը՝ «բեմականացված» անվանելու փոխարեն։ Բաքուն կրկին Հայաստանին մեղադրել է ագրեսոր և օկուպանտ լինելու մեջ և պնդել, որը պատասխանատվություն պետք է կրի անօրինական գործողությունների համար։

«Այս կրիտիկական ժամանակահատվածում ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը զերծ կմնա անհիմն հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ապահովման ջանքերը, ներառյալ՝ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը», - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։