Միջազգային

«Շնորհակալություն, Ամերիկա». Զելենսկու առաջին գրառումը

Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի թեժ խոսակցությունից հետո Ուկրաինայի նախագահը X-ի իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին։ 

«Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։

Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը հեռացել էր Սպիտակ տնից, բանակցություններից հետո նախատեսված մամուլի ասուլիսը չէր կայացել։