Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու զրույցն ընթացել է բարձր տոնայնությամբ։ Թրամփը Զելենսկիին «երախտապարտ լինելու» կոչ է արել, հայտնում է BBC-ն։
Ըստ Օվալաձև աշխատասենյակում ներկա գտնվող լրագրողների՝ Զելենսկու, ԱՄՆ փոխնախագահ Ջեմս Դեյվիդ Վենսը և ԱՄՆ նախագահ Թրամփը մի շարք լարված ռեպլիկներ են փոխանակել։
Վենսը Զելենսկիին մեղադրել է «անհարգալից վերաբերմունքի» մեջ։ Հանդիպումն ավարտվել է նրանով, որ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին բավականաչափ «երախտապարտ» չէ և բացականչել. «Սա հիանալի հեռուստաշոու կլինի»:
Նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։