ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ստորագրել գործադիր հրաման, ըստ որի առաջին անգամ անգլերենը կդառնա դաշնային մակարդակով միակ պաշտոնական լեզուն, գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակությունը պարզաբանում է, որ հրամանագրով կչեղարկվի ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հրամանը, ըստ որի գործակալություններից և դաշնային ֆինանսավորման այլ ստացողներից պահանջվում է լեզվական օգնություն տրամադրել անգլերենին չտիրապետող մարդկանց: Այժմ նման ծառայությունները կմնան հնարավոր, բայց ոչ պարտադիր։
Սպիտակ տունը նախաձեռնությունը բացատրել է որպես անհրաժեշտ՝ կառավարության արդյունավետությունը բարելավելու և ազգային միասնությունն ամրապնդելու համար։