Միջազգային

Մատվիենկոն կայցելի նաև Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Ադրբեջան։ Այցը նախատեսված է մարտի 16-ին։

Այս մասին գրում են ադրբեջանական զլմ-ները. պաշտոնական հաղորդագրություն երկու կողմից դեռ չի տարածվել։

Մատվիենկոն Բաքվում քննարկումներ կանցկացնի երկու երկրների հարաբերությունների զարգացման շուրջ․ հայտնում են տեղական լրատվամիջոցները։