Միջազգային

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 27-ին ևս մեկ տարով երկարաձգել է մի շարք պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի նկատմամբ գործողությունների հետևանքով: 

«Այս սահմանափակումները պետք է ուժի մեջ մնան 2025 թվականի մարտի 6-ից հետո», - ասվում է բացատրական գրության մեջ, որը տեղադրված է Միացյալ Նահանգների դաշնային ռեգիստրի կայքում:

Այնտեղ թվարկվում են պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014, 2018 և 2022 թվականներին ԱՄՆ տարբեր նախագահների՝ Բարաք Օբամայի, Թրամփի և Ջո Բայդենի հրամանագրերով։ Եթե դրանցից առաջիններն արձագանք էին Ղրիմի բռնակցմանը, ապա 2022 թվականին սահմանափակումներ մտցվեցին արդեն Ուկրաինա ՌԴ-ի լայնածավալ ռազմական ներխուժման ֆոնին։