Միջազգային

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել ուղիղ չվերթները

Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է վերականգնել երկրների միջև օդային հաղորդակցությունը։ 

«Ամերիկյան կողմին խնդրել ենք դիտարկել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են «համատեղ քայլերի» մասին՝ ապահովելու դիվանագիտական ​​առաքելությունների գործունեությունը և դիվանագետների աշխատանքի անարգել ֆինանսավորումը։