Միջազգային

Ջեյհուն Բայրամովը և Կայա Կալլասը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ ԱՊԱ գործակալությանը հղումով։

Քննարկվել են Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը, հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության մեծ ներուժը, քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը, այդ թվում՝ օրակարգում առկա հարցերի առաջ մղման նպատակով փոխադարձ այցելությունների իրականացումը։