Միջազգային

«ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունն ունեն հատուկ հարաբերություններ». Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ լարված բանակցությունների մասին, ում նա բնութագրել է որպես «շատ կոշտ բանակցող»:

«Դուք հիանալի էիք։ Այնուամենայնիվ, Դուք շատ կոշտ բանակցող եք: Ես վստահ չեմ, որ դա ինձ դուր է գալիս, բայց դա նորմալ է», – ասել Է Թրամփը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև «հատուկ հարաբերությունների» կարգավիճակը նրանց հանդիպումներից հետո մնում է անփոփոխ:

«Ես և վարչապետը հիանալի մեկնարկ ունենք։ ԱՄՆ-ն և Միացյալ Թագավորությունն ունեն հատուկ հարաբերություններ, շատ առանձնահատուկ, ի տարբերություն որևէ այլ հարաբերությունների, որոնք դարեր շարունակ փոխանցվել են սերնդեսերունդ: Եվ մենք պատրաստվում ենք պահպանել դրանք: Մենք պատրաստվում ենք այն պահել այնպես, ինչպես կա»,- ընդգծել է Թրամփը։