ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագիրը չի կարող լինել բացառապես տնտեսական, քանի որ պատերազմի ժամանակ անվտանգության երաշխիքներ են պետք:
Նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը։
«Պետք է պահպանել և պաշտպանել ԱՄՆ-ի տնտեսական շահերը, բայց, իմ կարծիքով, դա պետք է լինի անվտանգության երաշխիքների հետ միասին», - հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչը։
Կալլասը նաև նշել է, որ ամերիկյան խոշոր ընկերություններն Ուկրաինայում աշխատել են ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա, բայց դա չի փրկել երկիրը ՌԴ-ի լայնամասշտաբ ներխուժումից և մշտական ռմբակոծություններից: Նրա կարծիքով՝ միայն բիզնեսները բավարար անվտանգության երաշխիք չեն։