Միջազգային

Պետդեպարտամենտը կառուցողական է որակել ստամբուլյան հանդիպումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիայում կայացած ռուս դիվանագետների հետ հանդպումը կառուցողական է որակել։

«Կողմերը կառուցողական քննարկումներ են անցկացրել իրենց դիվանագիտական առաքելությունների վերաբերյալ և պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել մոտ ապագայում»,- ասվում է պետդեպի հաղորդագրության մեջ։

Ստամբուլում կայացած հանդիպմանը ԱՄՆ պատվիրակությունը գլխավորել է պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը, իսկ Ռուսաստանի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարության Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը:

Նշվում է, որ ամերիկյան կողմը մտահոգություն է հայտնել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան համար բանկային և պայմանագրային ծառայությունների հասանելիության վերաբերյալ: 

«Կառուցողական քննարկումների արդյունքում երկու կողմերն էլ բացահայտեցին կոնկրետ նախնական քայլեր՝ այս ոլորտներում երկկողմ առաքելությունների գործողությունները կայունացնելու համար»,- ասվում է պետդեպի հաղորդագրության մեջ։