Միացյալ Թագավորությունը պատրաստ է զորքեր և ավիացիա ուղարկել Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի ապահովման համար։ Նման հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո:
«Միացյալ Թագավորությունը պատրաստ է զորքեր ուղարկել և ինքնաթիռները օդ բարձրացնել, որպեսզի աջակցի համաձայնագրին՝ աշխատելով մեր դաշնակիցների հետ, քանի որ դա միակ միջոցն է, որպեսզի խաղաղությունը շարունակվի։ Մենք պետք է ամեն ինչ ճիշտ անենք։ Մենք պետք է նվաճենք խաղաղությունը։ Չի կարող լինել խաղաղություն, որը խրախուսում է ագրեսորին: Պատմությունը պետք է լինի խաղաղարարի, այլ ոչ թե զավթիչի կողմը», – ընդգծել է նա։
Բացի այդ, Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը մեծ ռազմական օգնություն է պատրաստում Ուկրաինայի համար: Նրա մասին կտեղեկացվի ավելի ուշ։
Նրա խոսքով՝ մարտի 2-ին Բրիտանիան կընդունի 18 երկրի ղեկավարների՝ Ուկրաինայի հարցով հետագա բանակցությունները քննարկելու համար: