Մեքսիկայի իշխանությունները 25% մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքների ֆոնին ԱՄՆ-ին են փոխանցել 29 նարկոբարոնի, որոնք դատապարտվել են թմրակարտելների ղեկավարման, սպանությունների և այլ հանցագործությունների համար․ հաղորդում է Reuters-ը։
Մասնավորապես, ԱՄՆ իրավապահ մարմիններին է հանձնվել Ռաֆալ Կարո Կինտերոն՝ Գվադալահարայի կարտելի հիմնադիրներից մեկը, որը 1970-80-ական թթ․ ԱՄՆ-ում զբաղվել է թմրանյութերի վաճառքով և հետախուզման մեջ էր գտնվում 1985 թվից, երբ նա ենթադրաբար սպանել էր թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության գործակալին:
Մեքսիկան նաև հանձնել է Մարտին Սոտելոյին, որին կասկածում են 2022թ․ Շարլոտ քաղաքում շերիֆի տեղակալ Նեդ Բերդի սպանությանը մասնակցելու մեջ, և Անտոնիո Սերվանտեսին՝ այսպես կոչված նոր սերնդի «Խալիսկո» կարտելի ղեկավարին։ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին խոստացել է, որ կարտելների անդամները հետապնդվելու են «օրենքի ողջ խստությամբ»: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Թրամփը «հասկացրել է, որ կարտելները ահաբեկչական խմբավորումներ են», ուստի արդարադատության նախարարությունը մտադիր է «ոչնչացնել» դրանք։