Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Թրամփը պնդել է, որ Վլադիմիր Պուտինին կարելի է վստահել և որ նա Ուկրաինայում հաշտության համաձայնագրի վերաբերյալ «կպահի իր խոսքը»․ գրում է The Guadrian-ը։
Լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփը հրաժարվել է հստակ խոստանալ՝ արդյոք ԱՄՆ զորքեր կտրամադրի եվրոպական ղեկավարությամբ խաղաղապահ ուժերին աջակցելու համար։ Նա միայն նշել է, որ ԱՄՆ-ն «միշտ» կօգնի բրիտանական զինված ուժերին, եթե դրա կարիքը լինի, ինչը, նրա կարծիքով, քիչ հավանական է։
Ավելի ուշ նա ակնարկել է, որ ԱՄՆ-ն «հիանալի առևտրային համաձայնագրեր» կկնքի ՄԹ-ի հետ։
Հանդիպման սկզբում Սթարմերը Թրամփին փոխանցել է ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերը՝ պետական այցով երկրորդ անգամ Միացյալ Թագավորություն այցելելու համար։ Սթարմերը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահին նման հրավեր ուղղելը աննախադեպ ժեստ է։
Թրամփը հայտնել է, որ ուրախությամբ ընդունում է հրավերը։