Միջազգային

«Յունայթեդը» ցանկանում է Հոյլունդին փոխանակել Օսիմհենի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Վիկտոր Օսիմհենին:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, Ռուբեն Ամորիմը ամռանը ծրագրում է կազմը վերակառուցել: Ֆուտբոլիստներից մեկը, ով կհեռանա ակումբից, կարող է դառնալ Ռասմուս Հոյլունդը: Դանիացու ելույթները համոզիչ չեն Ամորիմի համար։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Հոյլունդի ծառայություններն առաջարկել «Նապոլիին» Վիկտոր Օսիմհենի փոխարեն՝ գումարած 40 միլիոն եվրո հավելավճար: