Իրանի խորհրդարանի կողմից վավերացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը. հայտնում է Mehr գործակալությունը։
«Եվրասիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ է տալիս մեր ապրանքների 87%-ը արտահանել ԵՏՄ անդամ երկրներ զրոյական սակագներով, ինչպես նաև այդ երկրներից ապրանքներ ներմուծել զրոյական սակագներով: ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 240 միլիոն մարդ, ուստի այն հսկայական շուկա է, որը կարող է օգտագործվել»,-ասել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը:
Նախարարի խոսքով՝ Իրանի և Եվրասիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը հավանության կարժանանա խորհրդարանի կողմից և ուժի մեջ կմտնի ապրիլին կամ մայիսի սկզբին: