Միջազգային

Ֆիլիպիններում շնաձկները հարձակվել են ռուսաստանցի զբոսաշրջիկների վրա

Ռուսաստանցի երկու զբոսաշրջիկ է մահացել Ֆիլիպիններում՝ Մանիլայի հարավում գտնվող ջրերում դայվինգի ժամանակ, երբ ուժեղ ստորջրյա հոսանքները նրանց քշել են հեռու․ գրում է APnews-ը։ Ըստ նախնական վարկածի՝ նրանցից մեկը խեղդվել է, իսկ մյուսի վրա հարձակվել են շնաձկները։ 

Ֆիլիպինների առափնյա պահպանության մարզային ղեկավարը հայտնել է, որ զբոսաշրջիկների երկու ընկերները կարողացել են անվտանգ լողալ և վերադառնալ իրենց դայվինգի նավ։  Զոհվածները 29 և 39 տրեկան էին։ Դայվինգի հրահանգիչն ու մոտակայքում գտնվող այլ սուզորդները, ինչպես նաև Ֆիլիպինների առափնյա պահպանության աշխատակիցները, անմիջապես սկսել են որոնողական աշխատանքները։