Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի անբաժանելի մասն են։ Դա անվիճելի փաստ է, որը չի քննարկվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այն տարածքները, որոնք դարձել են ՌԴ սուբյեկտներ ու գրված են մեր երկրի սահմանադրության մեջ, մեր երկրի անբաժանելի մասն են։ Դա բացարձակ անվիճելի, չքննարկվող փաստ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։