Միջազգային

ԱՄՆ-ում տրանսգենդեր զինվորականներին կհեռացնեն ծառայությունից

ԱՄՆ պաշտպանության նախարարության փաստաթղթի համաձայն՝ տրանսգենդեր զինծառայողները պետք է դուրս մնան բանակից, եթե հատուկ թույլտվություն չստանան։ Դատարան ներկայացված փաստաթղթում նախարարությունը փաստացի արգելում է նրանց զորակոչվել բանակ կամ շարունակել ծառայել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տրանսգենդեր զինվորականների վերաբերյալ հրաման է ստորագրել դեռևս հունվարին։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ տղամարդն, ով իրեն կին է համարում, «չի համապատասխանում այն նվիրվածությանը, որը պահանջում է զինվորական ծառայությունը»։