Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև հերթական բանակցությունները:
Այս անգամ կողմերը բանակցությունների ընթացքում կանդրադառնան դեսպանությունների աշխատանքի խնդիրներին: Առավոտյան ռուսական պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայր։
Ինչպես հայտնել են ռուսական զլմ-ները՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին, բանակցություններում չեն քննարկվի քաղաքական կամ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Չեն քննարկվի նաև Ուկրաինային վերաբերվող հարցեր։