Միջազգային

Ճապոնիայում ծնելիությունը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

Ճապոնիայում ծնելիությունը վերջին 125 տարվա ընթացքում հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ 2024թ․ ծնվել է ընդամենը 720․988 երեխա, ինչը 5%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. գրում է The Economic times-ը։

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս ցուցանիշն իններորդ տարին անընդմեջ նվազում է։ Սա ամենացածրն է 1899 թվականից ի վեր: Միևնույն ժամանակ, մահվան դեպքերը հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ 1,62 միլիոն, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ծնունդի դիմաց գրանցվում է ավելի քան երկու մահ:

Բնակչության թվի արագացող նվազումը մեծ մարտահրավեր է Ճապոնիայի համար։ Տարեցների, սպասարկող աշխատողների թվի նվազման հետ մեկտեղ, մեծանում է սոցապահովության համակարգերի ծանրաբեռնվածությունը։ Կառավարությունը փորձում է լուծումներ գտնել, բայց առայժմ թվերը շարունակում են նվազել։