Միջազգային

Վերադարձվել է իսրայելցի 4 գերու մարմին

ՀԱՄԱՍ-ը միջնորդներին հանձնել է չորս իսրայելցի պատանդի մարմին։ Ի պատասխան՝ Իսրայելը կազատ արձակի 625 պաղեստինցի բանտարկյալի։ Նրանք պետք է ազատ արձակվեին անցած շաբաթ օրը, սակայն հետաձգվել էր «մինչև հաջորդ պատանդների ազատումը երաշխավորվի, և առանց նվաստացնող արարողությունների»: 

Իսրայելի վարչապետի գրասենյակում նշում են, որ զոհվածների անունները պաշտոնապես կհաստատվեն միայն իսրայելական դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Իսրայելի կողմից ազատ արձակված բանտարկյալների առաջին խումբն արդեն տեղափոխվել է Արևմտյան ափի Ռամալլա քաղաք: 

Իսրայելը հայտարարել է, որ չնայած ՀԱՄԱՍ-ի միաժամանակյա փոխանակման մասին հայտարարություններին, պաղեստինցի բանտարկյալները կհանձնվեն միայն այն բանից հետո, երբ չորս իսրայելցիների մարմինները նույնականացվեն,  և դրա համար կարող են անհրաժեշտ լինել երկար ժամեր: