Միջազգային

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Արկտիկայում համագործակցությունը

Ռուսաստանն ու ԱՄՆ - ն քննարկում են ապագա համագործակցությունը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Մոսկվայի և Վաշինգտոնի պաշտոնյաները Արկտիկան ճանաչել են որպես տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտ:

Պարբերականի իրազեկ աղբյուրների խոսքով՝ նման մոտեցումը ավելի լայն «լիցքաթափման քաղաքականության» մի մասն է, որը նախագահ Դոնալդ Թրամփը վարում է Մոսկվայի հետ հարաբերություններում: Մասնավորապես, քննարկվել են բնական պաշարների հետախուզման և առևտրային ուղիների հարցերը։ Էներգառեսուրսների հետախուզության ոլորտում համագործակցությունը նույնպես դիտարկվում է որպես ԱՄՆ-ի նպատակ։ 

Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն վերջերս հասկացրել են, որ բաց են համագործակցության համար, ինչը մտահոգություն է առաջացնում եվրոպական և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, ովքեր ձգտում են մեկուսացնել Մոսկվային Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր: